“P.ART” ընկերությունը հիմնադրվել է 2005թ.:
Մինչ “P.ART”-ի կազմավորումն ընկերության հիմնադիրներն ու մասնագետները բիզնես PR-ի և քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հարուստ փորձ Էին կուտակել: 1996-2004թթ. ընկերության մասնագետները որպես թոփ-մենեջերներ աշխատել են տարբեր ԶԼՄ-ներում և վերլուծական կենտրոններում, եղել են բազմաթիվ հեռուստանախագծերի համահեղինակներ, պրոդյուսերներ և խմբագիրներ: Մեր մասնագետներն այդ ընթացքում նաև PR խորհրդատուներ և PR մենեջերներ են հանդիսացել հայաստանյան բանկային, ֆինանսական և տնտեսության այլ ոլորտները ներկայացնող ընկերություններում: Բավականին մեծ փորձ է ձեռք բերվել նաև քաղաքական տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում: Մասնավորապես մեր մասնագետները, սկսած 1996թ., Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններում (նախագահական, ԱԺ և ՏԻՄ) հանդես են եկել որպես քաղաքական տեխնոլոգներ, վերլուծաբաններ և PR խորհրդատուներ: Փորձագիտական եզրակացություններ և խորհրդատվություններ են տրամադրել մի շարք պետական նախագծերի և օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
Այսօր “P.ART” ընկերությունն աշխատանքներ է կատարում Հայաստանի տնտեսական և քաղաքական դաշտի տարբեր ասպարեզներում, ինչպես նաև շոու-բիզնեսի և հեռուստանախագծերի ոլորտներում:






